Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մարտի 5-ին, ժամը 18:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ-Սոթք ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մեծ Մասրիկ-Սոթք ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: