211652_close_icon
views-count1744 դիտում article-date 23:30 05-03-2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարարի հետ

Մարտի 4-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիին (Abdulameer al-Hamdani)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ-Համդանիին շնորհավորեց պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առկա մշակութային համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ դեսպան Փոլադյանը մատնանշեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երևանյան 2-րդ նիստի ընթացքում արդեն իսկ առկա ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Անդադարձ կատարվեց նաև Հայաստանի և Իրաքի մշակութային օրերի փոխադարձ անցկացմանը, ինչին իրաքյան կողմի արձագանքն ընդգծված դրական էր, և կողմերը պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Հայ-իրաքյան մշակութային ոլորտի զարգացման համար որպես բաղկացուցիչ տարր ընդգծվեց նաև փոխադարձաբար բազմատեսակ փառատոններին մասնակցությունը, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար։ Նախարար ալ-Համդանին շեշտեց Բաբելոնի միջազգային մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցությունը վերականգնելու հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր