1663 դիտում
23:38 16-04-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարարի հետ
Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի (Dr. Qusay Al-Suhail) հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, դեսպան Փոլադյանը ընդգծել է 2018թ. Հայաստանի և Իրաքի միջև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում շրջանառության մեջ դրված Փոխըմբռնման հուշագրի նախագծի մոտ ապագայում ստորագրման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով Իրաքի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հայաստանյան բուհերում ուսումնառության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում նրանց բավական մեծ թվի առկայությունը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայաստանյան բուհերի, այդ թվում նաև Երևանի Պետական Համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ավարտական դիպլոմների Իրաքի տարածքում ճանաչման հարցերին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով կազմակերպել փոխայցելություններ։
Նախարար ալ-Սուհայլը մեծ գոհունակությամբ է ընդունել ՀՀ դեսպանի կողմից համագործակցության խորացմանն ուղղված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով այս բնագավառում զարգացնելու երկու բարեկամ երկրների միջև հետագա փոխգործակցությունը։
Նմանատիպ նյութեր
1792 դիտում
23:30 05-03-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարարի հետ
1504 դիտում
18:12 14-03-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առևտրի նախարարի հետ
1656 դիտում
21:59 02-04-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենի հետ
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ