6236 դիտում
12:27 05-03-2019
Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք
Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան:
Այս մասին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:
Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել:
Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում հայտնաբերվել է մոխրագույն զանգված, ենթադրվում է՝ մետամֆետամին պարունակող երկու փաթեթ, ընդհանուր 109 գրամ քաշով:
Ներկայում համապատասխան մարմիններն անցկացնում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Հայնտաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նմանատիպ նյութեր
3495 դիտում
16:50 26-03-2019
Սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութերի անցկացման փորձը
25111 դիտում
12:03 14-02-2018
Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել
3506 դիտում
17:36 26-08-2019
«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են թմրանյութերի իրացման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1018 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք