211652_close_icon
views-count14277 դիտում article-date 13:45 05-03-2019

Հերթական «կասկադյորական վթարը՝ Երևանի Իսակովի պողոտայում. կա վիրավոր. բնակիչներն ասում էին. «Պատկան մարմինները կամակոր ուլի նման լոկ խոստումներ են տալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ՝ 25-ամյա Յուրի Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 PA 689 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է թիվ 27 հասցեի մոտ տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը և առաջ ընթանալով՝ բախվել բաժանարար բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Յ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը կոտրվել է։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում իրենց վրդովմունքն են հայտնել՝ ասելով. «Ամեն օր վթարներ են տեղի ունենում։ Բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի արագաչափ տեղադրեն, խնդրել ենք, աղաչել ենք, ի՞նչ անենք, դիմենք ամենածայրահեղ միջոցի՞, հարևաններով հավաքվենք, ճանապարհը փակե՞նք։ Է՛լ վրաերթեր , է՛լ վթարներ են տեղի ունեցել։ Ամեն նման դեպքից հետո պատկան մարմինները մատաղացու գառան հայացք են ընդունում ու կամակոր ուլի նման խոստանում են, որ մեր խնդիրը կլուծեն, արագաչափ կտեղադրեն, բայց դրանց բոլորի խոսքը մնում են լոկ խոսքեր. ոչ մի միջոց չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ որոշ վայ վարորդներ կասկադյորական վթարի հեղինակներ են դառնում։ Խնդրում ենք գոնե այս դեպքում հարցը կարգավորեն»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր