211652_close_icon
views-count2882 դիտում article-date 11:13 05-03-2019

Հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդու անունը

Հանրահայտ Forbes հանդեսը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը։ Այսպես, այն գլխավորում է Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեատությամբ ավելացել է 19 մլրդ դոլարով և այժմ կազմում է 131 մլրդ դոլար։ Այլ հարց է, թե արդյո՞ք նա կկարողանա պահպանել իր կարողությունը, քանի որ վերջերս Բեզոսը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է ամուսնալուծվել Մաքքենզի Բեզոսից, ում, չի բացառվում, որ բաժին հասնի նրանց կարողության ուղիղ կեսը։ Հայտնի է, որ ամուսինները 25 տարի համատեղ ամուսնական կյանք են վարել։ Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն է։ Նրա կարողությունը գնահատվում է 97․9 մլրդ դոլար։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլար կարողությամբ։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցակի 7-րդ հորիզոնականում՝ 62 մլրդ դոլար կարողությամբ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0842366001551765903222799.png[/img]

Նմանատիպ նյութեր