211652_close_icon
views-count28407 դիտում article-date 23:52 04-03-2019

Առեղծվածային դեպք Երևանում. «Նիագարա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, իսկ սեղանին կասկածելի ներարկիչներ

Երեկ՝ մարտի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին: Դատաբժշկի կողմից արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 հատ դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում հայտնաբերվել է բաց շագանակագույն փոշենման զանգված: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր