211652_close_icon
views-count75855 դիտում article-date 21:50 19-08-2016

Առեղծվածային դեպք Եղվարդ քաղաքում. վարձակալած բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ սեղանին՝ օգտագործված ներարկիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 1-ին շենքի 1-ին բնակարանի բնակիչը այսօր վաղ առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը՝ խոհանոցում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարապետ Մանուկյանի և բաժի պետի օպերգծով տեղակալ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նաիրիի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Ռաֆայել Միկոյանը, ով վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվում էր կնոջ հետ՝ այս տարվա օգոստոսի 1-ից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խոհանոցում սեղանի վրա հայտնաբերվել են մի քանի օգտագործված ներարկիրչներ և չի բացառվում, որ մահվան պատճառը եղել է ներարկումը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր