3864 դիտում
21:53 03-03-2019
Արամ Դանիելյան. Ինձ համար պատիվ է լինել բազմաշնորհ լեգենդի ժամանակակիցն ու գործընկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան տարեդարձն է: ՄԱՐԴ, ում բնությունն օժտել է բազում տաղանդներով ու արտոնել լինել իր ժամանակի դիմանկարը, դառնալ խորհրդանիշը մի ամբողջ սերնդի տրամադրությունների, մտածողության ու արժեհամակարգի:
Ինձ համար պատիվ է լինել բազմաշնորհ լեգենդի ժամանակակիցն ու գործընկերը, քննարկել և լուծումներ փնտրել Երևանը, Արաբկիրը ավելի լավը դարձնելու ուղղությամբ, քաղել նրանից հարուստ կենսափորձի պտուղներն ու համոզվել, որ ծառը որքան պտղաբեր է, այնքան ճյուղերը կռացած են...
Սիրելի՛ Արթուր Մեսչյան, թող առեղծվածային այս կյանքի բեմին Ձեզ բաժին ընկնեն միայն լուսավոր ու գունեղ դերեր:
Մաղթում եմ առողջություն, ուժ և կորով Ձեր բոլոր նախաձեռնություններն ու մտահղացումները իրականացնելու, մեր մայրաքաղաքն ավելի լավը դարձնելու և Ձեր ուրույն ձեռագիրը թողնելու գործում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2655 դիտում
13:25 15-08-2016
Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է լինել ԱՊԼ-ում հանդես եկող առաջին հայաստանցին
1490 դիտում
21:02 02-02-2022
Ինձ համար մեծ պատիվ է լինել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ․ Օբամեյանգ
Այս բաժնից
1021 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը