211652_close_icon
views-count113628 դիտում article-date 09:21 02-10-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. զինվորներն ասում են. «Հպարտանում ենք, որ ծառայում ենք լեգենդի անունը կրող զորամասում ու մեր հրամանատարն էլ մեզ համար նույնպես լեգենդ է. (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդար Շահեն Մեղրյանի անվան հայտնի «Եղնիկներ» զորամասում զինվորների համար լեգենդ դարձած, ներկայիս հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի գլխավորությամբ զորամասի սպաներն ու զինվորները մեկ մարդու նման շարունակում են անառիկ պահել իրենց վստահած առաջնագիծը: Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք գիտենք ում անունը կրող զորամսում ենք ծառայություն կատարում, ու գիտենք՝ ինչպիսի լեգենդ է եղել Շ. Մեղրյանը ու մեզ համար լեգենդ է նաև մեր հրամանատարը: Սպայական կազմից նույնպես գոհ ենք, քանի որ զորամասում բոլորս մի մարդ ենք. բոլորիս ցավն ու ուրախությունը համարում ենք յուրաքանչյուրինս»: Զինվորները պոստեր գնալուց առաջ կարգի են բերում ավտոմատները, քանի որ հակառակորդը նենգ է ու եթե առյուծ տղերքը իրենց սպաների հետ աչալուրջ չլինեն, ազերի բաշիբոզուկները ամեն պահի կարող են դիվերսիոն գործողություններ կատարել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զինվորները իրենց կարոտն են փոխանցում ծնողներին, հարազատներին, ընկերներին՝ ասելով. «Մենք բոլորիդ կարոտում ենք, մեզ միայն կարոտն է խեղդում, բայց գիտենք, որ ինչի համար ենք ծառայում ու վստահ ենք, որ տղամարդին վայել ծառայությունն ավարտելու ենք ու վերադառնանք օջախներ: Ուզում ենք հավատացնել որ սննդի ոչ մի խնդիր չկա: Ճիշտ է՝ մոր պատրաստած սննդին ոչինչ չի հասնի, բայց հավատացեք՝ սննդի ոչ մի խնդիր չկա, քանի որ գիտենք, էն սնունդը որ մենք ենք ուտում, դրանով սնվում են նաև հրամանատարն ու սպաները»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 369+
369+

Նմանատիպ նյութեր