211652_close_icon
views-count2649 դիտում article-date 13:25 15-08-2016

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է լինել ԱՊԼ-ում հանդես եկող առաջին հայաստանցին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի Պրեմիեր Լիգայում իր նորամուտին: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ, իսկ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին` փոխարինելով Խուան Մատային: «Սա մեծ թիմային հաղթանակ էր: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայաստանցին»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր