Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դանակահարել են Բալահովիտի գյուղապետի տեղակալին պատկանող «Արմենիա» պանդոկի 25-ամյա մենեջերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է:
Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է դանակահարվել մենեջերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետի տեղակալին:
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: