211652_close_icon
views-count109523 դիտում article-date 18:11 07-03-2019

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները դիմակավորված ոստիկանների հսկողությամբ խուզարկութուն են կատարել Բալահովիտի գյուղապետին պատկանող «Խճուղի» ռեստորանում. հայտնաբերվել է զենք-զինամթերք, փաստաբանն էլ փորձում է շոու անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես արևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 7-ին, խուզարկություն է տեղի ունեցել Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային և դրան հարակից հյուրանոցային համալիրներում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկությանը ներկա էր նաև Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկության համար ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ իր կողմից ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, քանի որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները չկերան որոշ մարդկանց «կուտը» և օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ մարտի 3-ին նախ նշված ռեստորանային համալիրի տարածքում, հետո արդեն համալիրի մուտքի մոտ՝ փողոցում, տեղի է ունեցել խուլիգանական դրդումներով վիճաբանություն, ինչի արդյունքում Կոտայքի մարզում գործող «Արմենիա» պանդոկի 25-ամյա մենեջերը դանակահարվել և տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ Աբովյանի քննչական բաժնի պետ Ռ. Մկրտչյանի որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թ.-ի հոկտեմբերի 4-ի թիվ -1106-Ն որոշումը, դեպքի վայրը հանձնվել է Կոտայքի բաժնի ոստիկանների պահպանության, ովքեր էլ իրենց իրավասության սահմաններում և օրենքի կանոններին համաձայն՝ պահպանել են դեպքի վայրը, սակայն Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը սեփականատիրոջ հետ մտել է նշված տարածք և պոկել Կոտայքի քննչական բաժնի քննիչների կողմիվ կնիքված սենյակներից մեկի դռան կնիքը, փորձելով իր «ծակ պռոֆեսորությունը» ցույց տալով՝ որ իբրև տեսեք, տեսեք, փորձառու իրավաբան եմ, մինչդեռ նրա կատարած քայլերից անգամ «եփած հավի ծիծաղը կգար», ու փորձառու իրավաբանները մեզ հետ զրույցում ասում էին, որ փաստաբան Գ. Մելիքյանի քայլերը կարելի է գնահատել այնպես, ինչպես «խոզը տուռնիկի վրա»: Հավանաբար, նախկինում դատապարտված ու հիմա Ֆեմիդայի անվան տակ հանդես եկող փաստաբան Գ. Մելիքյանը երևի բանտային պայմաններում այդ ձև է հասկացել իրավաբանի մասնագիտությունը, մինչդեռ հանրապետությունում կան բազմաթիվ փորձառու և հմուտ իրավաբաններ, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում, հրաժարվելով տեսախցիկի առջև ասել, պնդում էին, որ փաստաբան Գ. Մելիքյանը պետք է նման արարք չկատարեր: Նա այդ ամենը կամ արել է անգրագիտությունից, կամ փորձել է իր պացիենտի մոտ ցույց տալ, որ տեսեք, տեսեք, ես հմուտ իրավաբան եմ: Ֆոտլրագրողը հայտում է, որ այսօր խուզարկության ժամանակ դեպքի վայրում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությամն դեմ պայքարի «6-րդ» գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության դիմակավորված ծառայողները, որպեսզի գյուղապետը, ով երեկ մի իսկական գաստրոլներ էր սարքել դեպքի վայրում, չփորձի այսօր «խաղեր տալ»: Ցավոք, երկար ժամանակ սպասեցինք, որպեսզի գյուղապետը ժամանի, բայց նա հօդս էր ցնդել, փոխարենը՝ նրա ծառաողական Վազ 2121 մակնիշի 309 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան կայանված էր «Խճուղի» ռեստորանային համալիրի բակում: Այսօր քննիչների օրինական պահանջներին ենթարկվում էր գյուղապետի եղբայրը՝ Կորյուն Գրիգորյանը, ով նույնիսկ կատակելով ասաց՝ «»Մի քանի օր առաջ դեպքը եղել է, նոր ե՞ք եկել խուզարկում: Մենք էլ էդքան միամիտ էինք, որ հետքերը չվերացնեինք»: Երևի ճիշտ էր գյուղապետի եղբայրը, նրանք հասցրել էին հետքերը վերացնեին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սենյակներից մեկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան, փամփուշտներ, դանակներ, այդ թվում՝ գաղտնի փականով: Ի դեպ՝ այսօր փաստաբան Գ. Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել է տեղեկություններ, թե իբրև երեկ ոստիկանները իր հորդորներից հետո բացել են քննիչների կողմից կնիքված ռեստորանային համալիրի դռները, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մեծն փաստաբանը երևի բանտային պայմաներում կարդացել է միայն այն հայտնի հեքիաթը, երբ թագավորն ասում է. «Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»: Հիրավի ճիշտ է ասված՝ «Աշխարհ կանգնի, իջնող կա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/03/1118860/#lg=1&slide=7]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, տեղեկություններով, մարտի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է: Ոստիկանությունը պարզում էր, թե որտեղ է դանակահարվել մենեջերը: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ նշված պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետի տեղակալին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր