211652_close_icon
views-count1577 դիտում article-date 10:05 03-03-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մարտի 3-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենանան (2ուղևոր): *** Մարտի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի քաղաքային հրապարակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Infiniti մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր