211652_close_icon
views-count1318 դիտում article-date 23:26 28-02-2019

Լիբանանի պաշտպանության նախարարը ՀՀ դեսպանին երախտագիտություն է հայտնել երկրում ՀՀ զորախմբի ներկայության համար

Փետրվարի 27-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab): ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ: Վահագն Աթաբեկյանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին, որը կլինի ռազմական ոլորտում երկկողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքային (ad hoc) խմբի համանախագահը: Նախարար Բու Սաաբին վստահեցրեց, որ պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Նախարարը բարձր գնահատեց հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, և երախտագիտություն հայտնեց ՅՈՒՆԻՖԻԼ շրջանակում ՀՀ զորախմբի առկայության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր