211652_close_icon
views-count1258 դիտում article-date 15:37 01-12-2024

Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ կապի ամրապնդման համար երախտագիտություն է հայտնել պաշտոնավարումն ավարտող Բորելին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն ավարտող՝ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ամրապնդման համար:

Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Քանի որ ավարտում եք Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-ԵՄ գործընկերությունն ավելի ամուր դարձնելու համար:

Սրանք դժվար ժամանակներ էին, հսկայական մարտահրավերներով, որոնք պահանջում էին աննախադեպ ջանքեր:

Մենք հասել ենք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման նոր հանգրվանների, և ես անհամբեր սպասում եմ ԵՄ-ի հետ այդ ուղու շարունակմանը»,- նշել է Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր