54901 դիտում
19:20 28-02-2019
Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Վանաձորում սիրված և հարգված մանկաբույժ Կարինե Բաղդասարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 28-ին, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տնօրեն նշանակվեց Վանաձորում սիրված և հարգված մանկաբույժ Կարինե Բաղդասարյանը:
Նրան գնահատում և սիրում են ոչ միայն պոլիկլինիկայի անձնակազմն ու պոլիկլինիկայում սպասարկվող հիվանդները, այլև իրեն ճանաչող բոլոր-բոլորը: Նա լինելով նաև Վանաձորի Բժշկական կենտրոնի Շտապ Օգնության լավագույն բժշկուհի, իր հմտության և մարդասիրության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել: Պոլիկլինիկայի աշխատակիցները նույնպես մեծ ցնծությամբ են ընդունել տնօրենի պաշտոնում նրա նշանակումը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին բնակիչները հայտնեցին,որ կատարվել է ճիշտ ընտրություն, քանի որ եռամսյա տնօրենի ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում պոլիկլինիկայում նկատվել են բազմաթիվ դրական փոփոխություններ: Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում սպասարկվող բնակիչիչները շնորհավորում են սիրելի բժշկուհուն, ցանկանալով համբերություն` այս դժվարին և պատասխանատու աշխատանքում:
Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
11451 դիտում
11:33 27-01-2017
ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաև Վանաձորի թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին