11502 դիտում
11:33 27-01-2017
ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաև Վանաձորի թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի նախկին, երկարամյա գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, լքել է ՀՀԿ-ի շարքերը՝ հայտարարելով, թե «անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարականությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում հարազատին հանելով հարազատի, բարեկամին՝ բարեկամի, հային՝ հայի դեմ»։
ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաև Վանաձորի թիվ 8 դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը։ Նա այդ որոշումը պատճառաբանել է նաև մարզպետ Արթուր Նալբանդյանի գործոնով՝ նրան մեղադրելով հանրակրթության մասին օրենքին չտիրապետելու մեջ։ Տեղեկացնենք, որ Կ. Ստեփանյանի պաշտոնավարման տարիներին բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել դպրոցի դեմ, որոնցից մեծ մասը բավարարվել է։ Իսկ հակընդդեմ հայցով դպրոցի բյուջեից դուրս եկած գումարները ետ են գանձվել արդեն տնօրեն Կ. Ստեփանյանից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11429 դիտում
23:45 09-03-2018
«Կին հերոս-2018» մրցանակաբաշխության հաղթող է նաև Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»