Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Փետրվարի 28-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Փետրվարի 28-ին, ժամը 04:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսից օգնություն է կանչում. անհրաժեշտ է փրկարարների օգնոււթյունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ժ. Հ.-ին (ծնված 1937 թ.) և մոտեցրել բազմոցին: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 00:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում ընկած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցում անօգնական վիճակում ընկած է եղել Ս. Թ.-ն (ծնված 1944 թ.), ում բարձրացրել և տեղափոխել են անկողին: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: