3452 դիտում
14:01 28-02-2019
Կառավարության որոշմամբ՝ դեղերի գրանցման ու ներմուծման նոր գներ են սահմանվել
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերն ու անհրաժեշտ իրավական փաստաթղթերը սահմանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 սեպտեմբերի 20-ի 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս նախագծով սահմանվել են դեղագործական արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից և ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման առանձնահատկությունները: Ընդլայնվել է ներմուծվող դեղի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում և ազատականացվել: Ներմուծողի պատասխանատու անձն է որոշում ընդունում դրա անհրաժեշտության, ծավալների և իրականացնողի վերաբերյալ: Սահմանվել է դեղերի զուգահեռ ներմուծման թույլտվության և թույլտվությունը մերժելու ընթացակարգը՝ հնարավորություն տալով ներմուծողին մինչև ներմուծում իրականացնելը ճշտելու ներմուծման հնարավորությունը: Սա կարևոր է նրանով, որ հանկարծ ներմուծումից հետո չպարզվի, որ խնդիրներ կան, և բեռը մնա մաքսային պահեստում»,- ասաց Թորոսյանը:
Նախագծով սահմանվել են նաև փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը: Հստակեցվել են առանձին պացիենտների համար Առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ներմուծման թույլտվության ընթացակարգը մատակարարների և միջազգային փոստային առաքանիների միջոցով: Սահմանվել են նաև դեղերի գրանցման ու ներմուծման նոր գներ:
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
490 դիտում
21:54 26-04-2024
Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը
526 դիտում
21:09 26-04-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը