«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը. Տիգրան Աբրահամյան
Հայաստանում 3900 դեղամիջոց է գրանցված, որից դեղատներում կարելի է հանդիպել շուրջ 2000-ը։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով, որ եվրոպական պետություններում մինչև 25 հազար դեղամիջոց է գրանցված։
«Կարելի է վերցնել գերմանական, ֆրանսիական, բրիտանական փորձը, ընտրել ոչ անհայտ ծագման դեղամիջոցներ՝ ճանաչելիության սկզբունքով, ճանաչել, գրանցել այդ դեղամիջոցները, սահմանել ծանուցման համակարգ։ Դա հնարավորություն կընձեռի Հայաստանում խուսափել բազմաթիվ բյուրակրատական ռիսկերից։ Այսինքն, եթե ուզում ես դեղամիջոց ներմուծել, ուղղակի ծանուցում ներկայացրու և սկսի աշխատել։ Դա կբերի, բնականաբար, դեղերի էժանացմանը, ինչի մասին մեր խմբակցությունը, մեր դաշինքը նախընտրական ժամանակաշրջանում խոսում էր»,- ասաց Աբրահամյանը։
Նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, ում թեկնադրությունն է առաջադրվել ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Ի՞նչն է խանգարում, որպեսզի դա առաջիկայում իրագործենք»։
Լ. Բադալյանն ասաց, որ նուրբ և զգայուն հարց է, առաջարկեց ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ քննարկելու դրական և խնդրահարույց կողմերը։
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նման նախագծով խմբակցությունն անպայման հանդես կգա։