211652_close_icon
views-count115184 դիտում article-date 17:43 27-02-2019

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. խոշոր չափի գումար շորթողին 6-րդ գլխավոր վարչության և Երևանի ոստիկանության վարչության ու էրեբունու ոստիկանները «փռեցին ասֆալտին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին վնասազերծվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) կողմից՝ ղեկավարությամբ 6-րդ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանի, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի և Էրեբունու ոստիկանապետ Վարդան Վարդանյանի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արամ Խաչատրյանն է, ով մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում ու դրա սպառնալիքի տակ տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։ Քիչ առաջ Կարմիր բերետները Ա. Խաչատրյանին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով հարուցվել է քրեական գործ։ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր