Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականի պատճառը նախագահի վարչակազմի հետ տարաձայնություններն են. ԶԼՄ-ներ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:
Աղբյուրի խոսքով՝ Զարիֆը տեղեկացված չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրեին Թեհրան կայացած այցի մասին:
Փետրվարի 25-ին Ասադն աշխատանքային այցով ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպում էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար ու գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի հետ:
Եվ հենց երեկ էլ Զարիֆը հայտարարել է իր հրաժարականի մասին: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է Instagram-ում նրա էջում: