211652_close_icon
views-count6695 դիտում article-date 08:59 26-02-2019

«Էյֆորիայի ալիքը անցել է». սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր և մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից: «Էյֆորիայի ալիքը անցել է, և մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում որևէ մեկը իր գումարները վտանգի չի ենթարկի: Ֆորմալ առիթը սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը և անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր