211652_close_icon

Փաշինյանը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

views-count3744 դիտում article-date 16:25 25-02-2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր