211652_close_icon
views-count2050 դիտում article-date 23:29 24-02-2019

Լոս-Անջելեսում շուտով մեկնարկում է «Օսկարի» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ուշ գիշեր ամերիկյան Լոս-Անջելեսի «Դոլբի» թատրոնում կկայանա կինոմատոգրաֆիայի «Օսկարի» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը: Ընդ որում, առաջին անգամ միջոցառումը տեղի կունենա առանց վարողի: Բանն այն է, որ կատակերգու Քևին Հարթը հրաժարվել է վարել շոուն՝ իրեն հոմոֆոբիայի մեջ մեղադրանքներ ներկայացնելու պատճառով: Նշենք, որ այս տարի «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում մրցանակին հավակնում են այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Բոհեմյան ռապսոդիան», «Սև հովազը», «Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Աստղը ծնվեց», «Հռոմ» և «Իշխանությունը»: Հավելենք, որ Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» և Ալֆոնս Կուարոնի «Հռոմը» ամենաշատ թվով նոմինիացիաներ են ստացել. նրանցից յուրաքանչյուրը հավակնում է տասական մրցանակի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր