16668 դիտում
19:05 08-01-2018
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը. 75-րդ հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր գույնը սևն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը: Այն համարվում է ամերիկյան կինոինդուստրիայի ամենակարևորներից մեկը: Մրցանակը շնորհում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան:
Միանգամից մի քանի անվանակարգերում հաղթել է անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: Այս ֆիլն էլ հենց արժանացել է «Ոսկե գլոբուսի» ամենահեղինակավոր մրցանակին՝ լավագույն դրամատիկ ֆիլմ:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը, որը հավակնում էր արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմի մրցանակին, այն զիջել է գերմանական «Եզրագծին» ֆիլմին:
Մրցանակաբաշխությանը մասնակցած դերասանուհիների մեծ մասը սև զգեստ էր հագել: Այդպիսով նրանք աջակցություն են հայտնել նրանց, ովքեր երբևէ ենթարկվել են սեռական ոտնձգությունների:
Հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին լոսանջելեսյան հյուրանոցի բեմից, որտեղ անցկացվում էր հանդիսավոր արարողությունը, շնորհակալական ելույթ է ունեցել՝ ուղղված այն կանանց, ովքեր համարձակություն են ունեցել պատմելու սեռական ոտնձգությունների մասին:
Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ամերիկյան լրատվամիջոցներում վերջին մի քանի ամսվա քննարկումների գլխավոր թեման սեռական ոտնձգությունների խնդիրն էր: Կինոինդուստրիայի միանգամից մի քանի խոշոր ներկայացուցիչ զրկվեց բազմամիլիոնանոց գործարքներից և հեղինակությունից նման մեղադրանքների պատճառով:
Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեփական ընկերությունն աշխատանքից ազատեց այն բանից հետո, երբ տասնյակ դերասանուհիներ նրան մեղադրեցին ոտնձգությունների համար:
«Թղթե տնակ» հայտնի սերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին զրկվեց «Էմմի» մրցանակից այն բանից հետո, երբ 15 երիտասարդ հայտարարեց, որ Սփեյսին իրենց հանդեպ ոտնձգություն է կատարել: Դերասանը քամինգ-աութ արեց՝ հայտարարելով իր միասեռականության մասին, սակայն դա էլ նրան չփրկեց «Թղթե տնակի» սեփականատերերի՝ Netflix ծառայության հետ գործարքը լուծարելուց:
Metoo-ն, որն ի աջակցություն տուժած կանանց գլոբալ ակցիայի անվանումն է, դարձել է 2017թ-ի ամենապոպուլյար արտահայտությունը:
[b]JAMNEWS[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
5341 դիտում
10:19 11-01-2016
Հայտնի է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
2344 դիտում
23:29 24-02-2019
Լոս-Անջելեսում շուտով մեկնարկում է «Օսկարի» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2821 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3976 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին