211652_close_icon
views-count2374 դիտում article-date 16:42 23-02-2019

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով տուժած ֆերմերներին

ՀՀ զգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծ; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ «Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորել։ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է լուծում, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն: Հայտնի է, որ մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, հաճախ բնակլիմայական ազդեցություններով պայմանավորված հայտնվում են սնանկացման շեմին, երբ կորցնելով բերքն ու ակնկալվող եկամուտները, նաև ստիպված են լինում իրենց վարկային և հարկային պարտավորություններն իրականացնել։ Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից՝ կանխելով անցանկալի զարգացումները, որոնք որոշ դեպքերում վերափոխվում են ընդհուպ ունեզրկման կամ արտագաղթի։ Ըստ ընթացակարգի` Ազգային ժողովի նիստի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, կներկայացնեմ նախագծի ամբողջական պատկերը` ակնկալվող բոլոր արդյունքներով»,-ասված է գրառման մեջ։ ։

Նմանատիպ նյութեր