Բնակլիմայական աղետների հետևանքով բերքի կեսի վնասվելու պարագայում հողի հարկից ազատելու նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկե էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Նախագծով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարում ազատվելու են հողի հարկից:
Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 18 և ձեռնպահ՝ 5 պատգամավոր: