Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել
Մալիում զինյալների խումբը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են այդ երկրի կայունացման համար գործունեություն ծավալող ՄԱԿ-ի առաքելության անդամներ: Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մալիի հարցով հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Մահամաթ Սալեհըխորը վշտակցություն է հայտնել կատարվածից և խստորեն քննադատել տեղի ունեցածը: Նա իր ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: