Մալիում ահաբեկչական պայթյունի հետևանքով խաղաղապահներ են զոհվել
Մալիի հյուսիսային Գաո նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են զոհվել։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՄԱԿ-ի առաքելությունը։
Նշվում է, որ ականի վրա պայթել է ավտոմեքենան, որը խաղաղապահների էր տեղափոխում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում տեղի ունեցածից։ Զոհված խաղաղապահների քաղաքացիությունը ևս չի նշվում։