Հարձակման է ենթարկվել Մալիում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների բազան
Այսօր առավոտյան զինված հարձակման է ենթարկվել Մալիում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ջոկատների ռազմաբազան, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռազմաբազան տեղակայված է երկրի հյուսիսային՝ Կիդալ քաղաքում: Ականատեսների վկայությամբ՝ լսվել են ականանաետերից արձակվող կրակոցների ձայներ:
Առայժմ պաշտոնալան որևէ հաղորդագրություն չի տարածվել: Տեղեկություններ չկան նաև վիրավորների ու զոհերի մասին: