Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները
Փետրվարի 22-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի վերջնամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Վ. Օ.) և «ՈՒԱԶ» (վարորդ՝ Ա. Վ.) մակնիշների ավտոմեքենաները: