11547 դիտում
09:45 22-02-2019
Մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաև մարզերը, գյուղական համայնքները:
Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետև դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի մեքենան»:
Լայնորեն կիրառվում է նաև «լոկալ» քաղտեխնոլոգիան. գյուղամեջ, քաղաքամեջ է գնում լավ տյունինգ անցած գյուղացիներից մեկը, նախ զրուցում. սկզբում պատճառաբանված փաստերով, ապա զգայական «եզրակացություններով» համագյուղացիներին հասկանալի լեզվով «բացատրում» իշխանությունների խոշոր ու մանր «այիբները»` բողոքական մասսա ու աուդիտորիա ձևավորելով, ինչի դեմ ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն անզոր են, որովհետև չեն կարող նրանց և այդ կարծիքը կիսող գյուղացիներին ևս կանչել «բաժին»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
12:16 26-06-2014
Հայաստանում 2014-ի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2311 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»