2105 դիտում
09:36 22-02-2019
Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները ևս փոխհատուցում են ուզում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ:
Այս նախագիծը մեծ դժգոհություն է առաջացրել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով մի քանի տարի բանտերում անցկացրած քաղբանտարկյալների շրջանում:
Խնդիրն այն է, որ այս նախագծով տուժող են ճանաչվում և հետևաբար փոխատուցում ստանալու իրավունք են ձեռք բերում «այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել» այդ իրադարձությունների հետևանքով: Միևնույն ժամանակ, ըստ նախագծի՝ «անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում վնասվածքի կամ խեղման հետևանքով անձի ստացած միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքը»:
Քաղբանտարկյալները համարում են, որ եթե մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և իրենք այդ հեղաշրջման արդյունքում ապօրինի հայտնվել են կալանավայրերում, պետք է ճանաչվեն բռնադատվածներ և օրենքի ուժով փոխհատուցում ստանան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
17:44 16-07-2022
Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն. Արթուր Վանեցյան
7000 դիտում
17:03 18-10-2018
Նոր վճիռներ Մարտի 1-ի գործով. 3000 եվրո փոխհատուցում Գրիգոր Ոսկերչյանին, 4500 եվրո՝ Մասիս Այվազյանին
Այս բաժնից
2035 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան