211652_close_icon
views-count2389 դիտում article-date 19:12 20-02-2019

Աէրոֆլոտ Օփեն մրցաշարի առաջին տուրը չեղարկվել է կեղծ ահազանգի պատճառով. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Մոսկվայում մեկնարկեց Աէրոֆլոտ միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց ,սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվեց: Խնդիրն այն էր, որ ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր: Հայաստանի շախմատի ֆեդրացիայի հետ զրույցում Էլինա Դանիելյանը նշեց, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր