211652_close_icon
views-count2132 դիտում article-date 20:30 20-02-2019

Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է. ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության մարզերում անցկացնում է կենդանիների սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում մարզպետարանների, համայնքապետարանների, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժներին ՍԱՏՄ մասնագետները կներկայացնեն այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման կամ դրանց վերացման համար: Իրազեկումը մեկնարկել է Տավուշի մարզից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է, այն վտանգները, որոնք սպառնում են մարդուն կենդանական հիվանդությունների առկայության դեպքում: «Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է: Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում. մենք սա պետք է խորապես գիտակցենք և անենք ամեն ինչ անհարկի հետևանքներից խուսափելու համար»,- ասել է նա: Բանախոսը նաև զգուշացրել է այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլև պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն: ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մասնակիցներին հորդորել է կենդանիների հիվանդություններին, անասնակերի որակին ու անվտանգությանը, անասնաբուժական դեղերին ու դրանց առնչվող խնդիրների հետ կապված ցանկացած հարցով դիմել տեսչական մարմնի մասնագետներին: Նա վստահեցրել է, որ դիմողները կստանան անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն: [b]snund.am[/b]

Նմանատիպ նյութեր