1901 դիտում
23:22 03-10-2019
Կենդանիների պատվաստումների խնդիրը՝ առաջնահերթություն. ՍԱՏՄ ղեկավարն ահազանգի հիման վրա այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:
Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:
Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր եղեջերավոր կենդանիների պատվաստումներն իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, իսկ մանր եղջերավորներինը՝ տարեկան մեկ անգամ՝ ամբողջ գլխաքանակինը: Նա վստահեցրել է, որ հետևելու է մարզում անասնահամաճարակային իրավիճակին, իսկ վերահսկողությունը լինելու է խիստ, առանց բացառությունների:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
16:54 18-09-2023
Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից