211652_close_icon
views-count38151 դիտում article-date 15:43 20-02-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել, փոխարենը նշանակվել է Լոռու մարզի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Նմանատիպ նյութեր