ABB-Ոսկի վարկատեսակ. նոր, հարմար, շահավետ
[url=http://www.armbusinessbank.am/]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ[/url] հաճախորդների ավելի լայն հատվածի ներգրավման համար բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա ստանալ վարկ ավելի բարենպաստ և հարմար պայմաններով:
Այսուհետ դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները կարող են ոսկու գրավով ապահովված վարկերը ստանալ ոսկու գրավի մինչև 150% -ի չափով:
Վարկատեսակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ հաճախորդները կարող են ընտրել իրենց համար վարկավորման առավել հարմարավետ պայմաններ, վարկի մարման առավել հարմար տարբերակ, ընտրել գրավի արժեքի և տարեկան տոկոսադրույքների տարբեր դրույքաչափեր: Վարկերը տրամադրվում են 6-36 ամիս մարման ժամկետով, 2-16% տարեկան անվանական տոկոսադրույքով՝ կախված վարկի ընտրված չափանիշներից: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 16-22%:
ABB-Ոսկի վարկատեսակի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում: Վստահ ենք, որ վարկավորման նոր պայմանները մեր հաճախորդների համար կլինեն առավել շահավետ և հարմարավետ: