211652_close_icon
views-count6871 դիտում article-date 13:52 20-02-2019

Գիրք նվիրելու օրը ՀՀ վարչապետն այցելել է «Բուկինիստ» գրախնութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գիրք նվիրելու օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Բուկինիստ» գրախանութ և հետաքրքրվել հայ գրողների գրքերով: Նա նկատել է, որ այսօր ընթերցողը նախընտրում է կարդալ հայ հեղինակների ստեղծագործություններ: «Բուկինիստ» գրախանութից վարչապետը գնել է Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ նեքինի», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի», Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ», Դ. Սամվելյանի «Արտագաղթած կարոտ», Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», Տալիթայի (Ալբինա Գրիգորյանի) «Հեռուներում Եռանախշ», Մարիամ Խուրշուդյանի «Եթե...», Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը», Գրիգի «Հիսուսի կատուն», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Մ. Պետրոսյանցի «Օրենքով գողը», Արտակ Մովսիսյանի «100 փաստ. Հին Հայաստան», Հ. Թումանյան «Հեքիաթներ» գրքերը: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այդ գրքերը մակագրել են, ապա դուրս եկել գրախանութից ու նվիրել պատահական անցորդների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր