Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 19-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա (12 ուղևոր):
***
Փետրվարի 19-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի վերջին ոլորանին ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 40-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (33 ուղևոր):
***
Փետրվարի 19-ին, ժամը 09:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ա. Հարությունյան փողոցի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***