211652_close_icon
views-count86017 դիտում article-date 21:04 19-02-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժաանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեակաան հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արամ Հակոբջանյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր