Անցկացվել են հրամանատարական հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:
Հրամանատարական հավաքներն ուղեկցվել են դասախոսություններով, գործնական և ցուցադրական պարապմունքներով, քննարկումներով ու բարձրացված հարցերի շուրջ պարապմունքների ղեկավարների պարզաբանումներով: