Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ
Համաձայն ՊԲ-ի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում անց են կացվել հրամանատարական հավաքներ:
Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը՝ վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]