1839 դիտում
12:00 17-02-2019
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Փակ են Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Միրաք, Սիփան, Աղշեն, Շենկանի, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները (մերկասառույց):
Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
Այս բաժնից
1525 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
835 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան