8767 դիտում
09:02 16-02-2019
Փաշինյանի հիմնական խորհրդատուն Տեր-Պետրոսյանն է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն):
«Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության տարրեր. բանն այն է, որ իր որոշումների մեծ մասի առումով, հատկապես արտաքին քաղաքականության հետ ասոցացվող, վարչապետի հիմնական խորհրդատուն Տեր-Պետրոսյանն է:
Մեր տեղեկություններով, Փաշինյանը օրվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում «Պապիի» հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում: Ըստ օդում կախված լուրերի, հենց Տեր-Պետրոսյանն է դեռևս հունիսին Փաշինյանին հուշել Ռոբերտ Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը՝ քաղաքական դաշտում նրա ակտիվացումը կանխելու համար:
Ի դեպ, առաջին նախագահը վերջին շրջանում բավական ակտիվ կուլիսային հանդիպումներ է ունենում, օրինակ՝ նախօրեին նա հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ՝ դեսպանի նախաձեռնությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
100948 դիտում
09:40 14-06-2018
Երևանում ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
23110 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4991 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին