Եվրոպայի լիգա. «Արսենալը» անակնկալ պարտություն կրեց Բելառուսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում բելառուսական ԲԱՏԵ-ն սեփական հարկի տակ անակնկալ հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ՝ 1:0:
Միակ գոլը դաշտի տերերը խփեցին առաջին խաղակեսի վերջում՝ աչքի ընկավ Դրագունը:
Ընդհանուր առմամբ, «Արսենալը» ոչնչով աչքի չընկավ, ԲԱՏԷ-ն բավական վստահ էր պաշտպանվում և այդպես էլ մինչև խաղավարտ իրեն ձեռնտու հաշիվը պահպանեց:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: