211652_close_icon
views-count3211 դիտում article-date 17:38 14-02-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր