1374 դիտում
13:50 14-02-2019
Հակոբ Արշակյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության
արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև
ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու
ու զարգացնելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես,
հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության
հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում
համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու
կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ առաջատար
դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այժմ էլ ակնհայտ են
ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝
դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել
են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության,
ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ
պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։
Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի
մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է
հստակեցնել և կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա
թույլտվությունների կարգավորման հարցը։
Նախարարը ողջունել է նաև Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ
ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը
կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
15:49 30-09-2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
3920 դիտում
18:10 03-08-2018
Արթուր Վանեցյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
1552 դիտում
17:25 06-11-2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այս բաժնից
457 դիտում
11:19 12-05-2024
Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան
472 դիտում
11:08 12-05-2024
Անահիտ Ավանեսյանը բուժքույրերի միջազգային օրվա առիթով շնորհավորել է բուժաշխատողներին
487 դիտում
10:55 12-05-2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ